Քաղցկեղի արդյունավետ բուժման գլխավոր պայմանը թիմային աշխատանքն է. ուռուցքաբան
Ամբողջ աշխարհում քաղցկեղի երիտասարդացման տենդենց կա, և դա հատկապես ավելի շատ նկատվում է քաղաքաբնակ մարդկանց մոտ, ինչը պայմանավորված է սննդի որակով, արագ սնունդ կոչվածով, օդի աղտոտվածությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Արտեմ Ստեփանյանը:
Նրա խոսքերով՝ հիմա ավելի շատ են մարդիկ դիմում հետազոտության, քանի որ ինֆորմացիան ավելի շատ է, ինչի արդյունքում քաղցկեղը վաղ շրջանում հայտնաբերելու դրական դինամիկա կա:
«Հիմա չենք թաքցնում մարդկանցից իրենց հիվանդությունը, քանի որ քաղցկեղը դատավճիռ չէ, դա ընդամենը հիվանդություն է, որն այսօր բուժվում է»,-ասաց ուռուցքաբանը:
Ինչ վերաբերում է բուժման մեթոդներին, Արտեմ Ստեփանյանը նշեց, որ այսօրվա դրությամբ իրենց կենտրոնում կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է կանանց օրգանների քաղցկեղի բուժման համար, և բուժման արդյունքները չեն զիջում, նույնիսկ ավելի լավն են որոշ միջազգային կենտրոններից:
«Երեք տարվա ընթացքում կրծքագեղձով քաղցկեղի չորրորդ փուլում գտնվող հիվանդներին, որոնց վիրահատել ենք, 90 տոկոսը բացարձակ առողջ են և վերահսկողության տակ: Բժշկությունը մեծ հաջողությունների է հասել քաղցկեղային հիվանդությունների բուժման ոլորտում: Այն հնարավորությունները, որ այսօր մենք ունենք, տարբերվում է տարիներ առաջ ունեցած հնարավորություններից»,- ընդգծեց մասնագետը:
Արտեմ Ստեփանյանի խոսքերով՝ քաղցկեղի արդյունավետ բուժման գլխավոր պայմանը մասնագետների համատեղ թիմային աշխատանքն է:
«Պետք է վստահել թիմին, այլ ոչ թե մի անձի: Երբեք մեր թիմը դեմ չի եղել, նույնիսկ կողմ է եղել երկրորդ կարծիքին: Թիմային աշխատանքում հիվանդը չունի մեկ լիդեր բժիշկ, լիդերը փոխվում է հիվանդության փուլից, լիդեր է թիմը»,-ասաց նա՝ հավելելով, որ հայ բժիշկները միջազգային կլինիկաների բժիշկներին գիտելիքով չեն զիջում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում