
Թրամփն ընտրարշավի վրա ավելի քան 43 միլիոն է ծախսել
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրարշավի վրա արդեն ավելի քան 43 միլիոն դոլար է ծախսել: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ընդհանուր առմամբ, առաջադրվելու մտադրության մասին հայտարարելուց սկսած մինչև մայիսի սկիզբը՝ Թրամփը ծախսել է շուրջ 56 միլիոն դոլար: Ընդ որում, երբ պատվիրակների ձայների համար սուր պայքար սկսվեց Թեդ Կրուզի և Ջոն Կեյսիկի միջև, Թրամփը ծախսել է մոտ 9,4 միլիոն դոլար, որից 7,5 միլիոնը իր անձնական խնայողություններն էին: Թրամփի ֆինանսական ծախսերի մասին հայտնել է Ասոշիեյթիդ պրեսը՝ հղում անելով Թրամփի ֆինանսական հաշվետվությանը, որը ներկայացվել է ԱՄՆ դաշնային ընտրական հանձնաժողով: