Պաշտոնանկություններ կլինեն նաև ԼՂՀ բանակում. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին և ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին: Նկատենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ այս պաշտոնները թափուր են: Ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցին ՊՆ-ից պատասխանել են, թե իրենք իրավասու չեն մեկնաբանելու Սերժ Սարգսյանի որոշումները:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ պաշտոնանկությունները կլինեն նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում: Ասել է, թե քառօրյա պատերազմի հետևանքով այնտեղ առկա բացթողումների մասով որոշ պաշտոնյաները ևս առաջիկայում կազատվեն պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են