ՀԾԿՀ-ն պատրաստվում է բնակչի համար գազի սակագինը սահմանել 1 խորանարդ մետրը 146.7 դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Հայաստանում սպառվող բնական գազի ծավալների միայն 30 տոկոսն է բաժին հասնում բնակչությանը, սակայն, չգիտես ինչու, բնակիչ-սպառողը մշտապես՝ մեկ խորանարդ մետր գազի հաշվարկով, 22-ից 23 դրամ թանկ է վճարում, քան խոշոր ձեռնարկությունները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ բնական գազի սպառողին մատակարարվող միջին սակագինը ներկա դրությամբ կազմում է մոտ 131 դրամ 1 խորանարդ մետրը:
Սակայն ՀԾԿՀ-ն պատրաստվում է բնակչի համար գազի սակագինը սահմանել 1 խորանարդ մետրը 146.7 դրամ, իսկ խոշոր ձեռնարկությունների համար այդ ցուցանիշը կլինի 23 դրամով ցածր. 257 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար, որը դրամով կազմում է 1 խորանարդը 123.4 դրամ: Դա հանուն ձեռնարկությունների բնակչության կեղեքման պարզ օրինակ է: Ըստ այս մոդելի՝ ստացվում է, որ ՋԷԿ-երը գազալցակայանները և գազ օգտագործող մնացած ձեռնարկություններն ավելի «անապահով» են, քան բնակիչները»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան