Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, հնարավոր է, փոխվի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ աշնանը սպասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխությունը։ Նոր Սահմանադրության պահանջով պետք է մինչև 2016-ի նոյեմբերի 1-ը կազմավորվի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ԿԸՀ նախագահն ու անդամները պետք է ընտրվեն ԱԺ-ի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։
«Թերթի տեղեկություններով, իշխանություններն այս անգամ չեն ցանկանում առաջադրել ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը։ Իշխանությունները ցանկանում են համակարգային փոփոխությունները զուգորդել նաև կադրային փոփոխություններով, որպեսզի այդպիսով հանրության մեջ գոնե դրական սպասումներ առաջացնեն»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան