ՌԴ-ն փորձում է հեռանալ իր մեծ եղբորից՝ Չինաստանից
Նախօրին Սոչիումում մեկնարկել է Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա և ՌԴ գագաթնաժողովը, որի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցկացրել է մի շարք հանդիպումներ: Այս մասին հաղորդում է «svpressa.ru»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշ մանրամասներ հաղորդել ՌԴ ղեկավարի կողմից անցկացված հանդիպումների վերաբերյալ:
Խոսելով, Մյանմայի նախագահի Տխին Չխոյի հետ ՌԴ ղեկավարի հանդիպման արդյունքների մասին` Դիմտրի Պեսկովը նշել է, որ երկու երկրները 2017 թ. ծավալվելիք համագործակցության շուրջ պատրաստում են ճանպարհային քարտեզ:
Ինչ վերաբերում է Բրունեյի սուլթան Հասսան Բոլկիախի հետ հանդիպման արդյունքներին, ապա ըստ ՌԴ նախագահի մամլո խոսնակի, նախնական համաձայնություն է ձեռք բերվել Բրունեյի կողմից ռուսական «Sukhoi Superjet» ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ:
ՌԴ նախագահը նաև հանդիպումներ է անցկացրել Լաոսի, Թայլանդի, Կամբոջայի, Մալայզիայի և Վիետնամի իր գործընկերների հետ:
Աղբուրը նշում է, որ տարածաշրջանում իր ակտիվությամբ, Մոսկվան ցանկանում է ընդգծել, որ դեպի արևելք «Շրջադարձի» իր քաղաքակությունը այլևս չի սահմանափակվում Չինաստանի հետ սերտ համագործակցությամբ:
Այնուհանդերձ, ըստ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Հեռավոր արևելքի ինստիտուտի ճապոնական հետազոտությունների կենտոնի ղեկավար Վալերի Կիսանովի, ոչ Ասոցիացիայի երկրները և ոչ էլ Ճապոնիան չեն կարող ՌԴ-ի կամար փոխարինել Չինաստանին:
Չինաստանի կարևորությունը ՌԴ-ի համար, ըստ փորձագետի, թե տարածշրջանային քաղսքականության և թե ռազմաքաղաքական համագործակցության տեսանկյունից անառարկելի է:
Այնուհանդերձ փորձագետը գործակալության հետ զրույցում նշել է, որ Մոսկվայի այս քայլերը հնարավորություն կտան ավելի բալանսավորված դարձնել ՌԴ տարածաշրջանային քաղաքականությունը և գոնե ինչ-որ չափով նվազեցնել այստեղ Չինաստանի մասնաբաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան