«Թանգարանների գիշեր». երբ խախտումները թույլատրելի են
Թանգարանների գիշերը այցելությունների աճն այս վերջին տարիներին նկատելի է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը՝ նշելով, որ դրա մասին է վկայում նաև տարեցտարի բնակչության հետ աշխատանքի հեշտացումը:
«Թանգարանային ռեժիմն այդ գիշերվա ընթացքում խախտվում է: Սովորական օրերին չես կարող 5-ից, 6-ից հետո այցելու ընդունել: Կազմակերպվում են միջոցառումներ, որոնք թանգարաններին հատուկ չեն, բայց այդ օրը թույլատրելի է խախտել թանգարանային կանոններն այդ միջոցառումներով»,-նշեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:
Ինչ վերաբերում է մարզերից մայրաքաղաքի թանգարաններ այցելություններին՝ նա նշեց որ դրանք ևս ավելացել են, ինչին, նպաստել են կապի միջոցները և ինֆորմացիոն հնարավորությունները:
Հարակից հրապարակումներ`
- «Թանգարանների գիշերը» կանցկացվի տարվա կարգախոսին համապատասխան. Գագիկ Գյուրջյան
- Beeline-ի Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային
- «Քոչարի ոգու ասպետները»՝ «Թանգարանների գիշեր»-ում
- «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում ԳԱԿ-ը բացահայտելու է Կասկադ համալիրի գանձերից մեկը
- Մայիսի 18-ին և 21-ին հայաստանյան 112 թանգարանի մուտքը լինելու է անվճար