Beeline-ի Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային
Beeline-ը տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան նվիրված ամենամյա միջազգային ակցիային:
Մայիսի 21-ին Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջև ժամը 17։00-ից մինչև 22։00-ն:
«Հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում ունի զարգացման հետաքրքիր և հարուստ պատմություն: Beeline-ն, ի սկզբանե, կանգնած է եղել այդ պատմության կերտման ակունքներում, որի մի մասն այսօր ներկայացված է մեր Կապի թանգարանում: Մենք այս տարի ևս միանում ենք «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը և հրավիրում բոլոր ցանկացողներին այցելել Կապի թանգարան և ծանոթանալ հայ կապավորների և հեռահաղորդակցության զարգացման պատմությունը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ:
Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ XX-րդ դարից սկսած մինչև ժամանակակից թվային ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի սարքավորումներին: Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։
«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը: Առաջին անգամ «Թանգարանների գիշեր» ակցիան կայացել է Բեռլինում 1997 թվականին, իսկ 2009 թվականին այս միջոցառմանը մասնակցել են արդեն 2300 Եվրոպական թանգարան: