Տանգոյի երաժշտության և պարի երեկո՝ նվիրված հայ-արգենտինյան համագործակցությանը
Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 27-ին կայանալու է տանգոյի երաժշտության և պարի երեկո՝ նվիրված հայ-արգենտինյան համագործակցությանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու արգենտինացի դաշնակահար Ալդո Սարալեգին: Համերգը ղեկավարելու է արգենտինացի դիրիժոր և բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն:
Համերգին հանդես են գալու պրողներ Արիաննա Կաոիլն (Ավստրալիա), Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցովը, Դիաննա Հայրապետյանը:
Հնչելու է Աստոր Պիացոլլայի, Յակոբ Գադեի, Մարիանո Մորեսի, Անխել Վիյոլդոյի, Էդուարդո Արոլասի,Կարլոս Գարդելի, Ագուստին Բարդիի, Ժերարդո Մատոս Ռոդրիգեսի ստեղծագործություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան