Մեքսիկայի մայրաքաղաքում հայտարարվել է բնապահպանական տագնապ
Մեխիկոյի իշխանությունները ուրթաբ օրը կրկին հայտարարել են քաղաքում բնապահպանական տագնապի առաջին փուլ, ինչի կապակցությամբ շաբաթ օրը սահմանվում են անձնական ավտոտրանսպորտի օգտագործման նոր սահմանափակումներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես տեղեկացրել է մեգապոլիսի շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովը, օդի որակն այժմ գնահատվում է շատ վատ և նման պայմաններում քաղաքային իշխանությունները սահմանել են ավտոտրանսպորտի օգտագործման սահմանափակումների երկակի ծրագիր։
Այսպես, շաբաթ օր չեն կարող փողոց դուրս գալ այն մեքենաները, որոնց պետհամարանիշներն ավարտվում են 3, 4, 9 և 0 թվերով։ Խոսքը հարյուր հազարավոր մեքենաների մասին է։ Բացի այդ, քաղաքային ձեռնարկություններին հանձնարարվել է 30-40 տոկոսով նվազեցնել վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ։
Մեխիկոյում մարտի կեսերին առաջին անգամ 14 տարվա ընթացքում հայտարարվել է արտակարգ դրություն՝ կապված օզոնի անսովոր բարձր կոնցենտրացիայով: