«Քոչարի ոգու ասպետները»՝ «Թանգարանների գիշեր»-ում
Երվանդ Քոչարի թանագարանը «Թանգարանների գիշեր» ծրագրին միացել է «Քոչարի ոգու ասպետները» խորագրով միջոցառմամբ: Panorama.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարինե Քոչարնն ասաց, որ երբ 1936 թվականին Քոչարը Փարիզից վերադառնում է Երևան, հայտնվում է մի միջավայրում, որտեղ անտեսվում էր ազգային ամեն ինչ, բայց քանի որ Ներսիսյան դպրոցում շատ հայեցի կրթություն էր ստացել, գիտեր, որ ազգերին բնաջնջում են նախ և առաջ նրանց զրկելով հոգևոր, մշակութային արմատներից:
«Քոչարը մեծ ներդրում ունեցավ հայ արվեստում: Երևանյան շրջանի աշխատանքները նվիրված էին հիմնականում հայ ժողովրդի անցյալի, ներկայի, ապագայի հերոսներին: Կարճ տեսահոլովակի միջոցով մենք ներկայացնելու ենք քոչարյան ոգու ասպետները, որոնք մինչ այժմ էլ շարունակում են իրենց առաքելությունն իրականացնել և դա կանեն դեռևս երկար ժամանակ»,- ասաց թանգարանի տնօրենը:
«Քոչարի ոգու ասպետները. Սասունցի Դավիթ և Վարդան Մամիկոնյան» հեղինակային էքսկուրսիա և կինոդիտումը կսկսվի ժամը 18:30-ից:
«Թանգարանների գիշեր» միջոցառումն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով: Գարնանային ակցիային այս տարի մասնակցում է Հայաստանում և Արցախում գործող շուրջ 112 թանգարան: Ժամը 18:00-24:00-ն թանգարաններն անվճար են: Այսօր թանգարաններում իրականացվելու են բազմաբովանդակ և յուրահատուկ միջոցառումներ:
«Թանգարանների գիշեր» միջոցառման նպատակն է վերարժևորել մշակութային ժառանգությունը, թանգարանային միջավայրում համադրել արվեստի ուղղություններն ու ապահովել մշակութային ջերմ մթնոլորտ:
Հարակից հրապարակումներ`
- «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում ԳԱԿ-ը բացահայտելու է Կասկադ համալիրի գանձերից մեկը
- «Թանգարանը մի վայր է, մի աշխարհ, որտեղ ինձ ամենալավն եմ զգում»
- Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում ներկայացվելու է Սուրենյանցի «Աստվածամայրը Մանկան հետ» սրբապատկերը
- Երևանի պատմության թանգարանում կայանալու է 17-19-րդ դդ. չորս ցուցանմուշի շնորհանդես
- Հին ու նոր Պետերբուրգը՝ Տարոն Սիմոնյանի արտիստական և հետազոտական տեսանկյունից
- Արցախում ժամկետային զինծառայողների կողմից հայտնաբերված գտածոները ցուցադրվելու են Տիգրանակերտի թանգարանում
- Թանգարանների զարգացման վեկտորը փոխվում է. Մարինե Հարոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին