Հայկական գինիների համտես-ընդունելություն Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել հայկական գինիների համտես ընդունելություն: «Vineyards of Armenia» կազմակերպության ջանքերով հայկական գինի արտադրող ութ տարբեր ընկերություն Վաշինգտոնում ներկայացրել են Հայաստանի գինիները: Հյուրերի համար մատուցվել է Հայաստանում արտադրված կարմիր, սպիտակ, վարդագույն գինիներ և շամպայն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, ձեռներեցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Միջոցառումը ուղեկցվել է Լևոն Միքայելյանի ջազ տրիոյի կատարումներով:
Ներկայացված են եղել «Keush, Highland Cellars» (Կուր), «Հին կամուրջ», «Վան Արդի», «Ոսկենի», «Կարաս», «Տրինիտի», «Կատարո» գինի արտադրող ընկերությունները: Ավելի վաղ «Vineyards of Armenia» կազմակերպությունը նմանատիպ միջոցառում էր կազմակերպել նաև Նյու Յորքում և Վաշինգտոնի Սմիթսոնյան հաստատությունում: Հայ գինեգործները հաջող քայլեր են ձեռնարկում ամերիկյան շուկա մտնելու և գինու արտահանումն ընդլայնելու ուղղությամբ: