«Թանգարանների գիշերը» կանցկացվի տարվա կարգախոսին համապատասխան. Գագիկ Գյուրջյան
Թանգարանների միջազգահին օրվան՝մայիսի 18-ին նախորդող կամ հաջորդող ամենամոտ շաբաթ օրն անց է կացվում թանգարանների գիշերը, որին Հայաստանը միացել է 2005 թվականից:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը նշեց, որ փորձում են միշտ հետամուտ լինել տվյալ տարվա կարգախոսին և միջոցառումները կազմակերպվեն դրան համապատասխան:
Այս տարվա կարգախոսն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:
«Քանի որ «էրեբունի» թանգարանը հարուստ է ռելևեֆային տարածքով, մենք որոշեցինք Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարանների ցուցադրությունները ներկայացնել մեր թանգարանի մշակութային լանդշաֆտում»,-ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:
Գյուրջյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ Թանգարանների միջազգային օրը նշել են ոչ թե Հայաստանի թանգարններից մեկում, այլև հարևան Իրանի Պերսեպոլիս հնավայրի թանգարանում, որտեղ ներկայացրել են ուրարտական մշակույթը՝ գիտահանրամատչելի ձևով:
Հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը մշակութային քաղաքականության տեսանկյունից ևս կարևորեց իրանյան ցուցադրությունը:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային
- «Քոչարի ոգու ասպետները»՝ «Թանգարանների գիշեր»-ում
- «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում ԳԱԿ-ը բացահայտելու է Կասկադ համալիրի գանձերից մեկը
- Մայիսի 18-ին և 21-ին հայաստանյան 112 թանգարանի մուտքը լինելու է անվճար