«La Stampa». Ճանապարհները դեպի Թալիշ ու Մարտակերտ իրավիճակի ամենաադեկվատ պատկերներն են
Որպեսի պատկերացում կազմվի Լեռնային Ղարաբաղում ձևավորված իրավիճակի մասին, պետք է մայրաքաղաք Ստեփանակերտից հեռանալ դեպի երկու ուղղություններով՝ Թալիշ և Մարտակերտ: Այս մասին իտալական առաջատար La Stampa պարբերականում հրապարակված ծավալուն անդրադարձում գրում է լրագրող Ռոբերտո Տրավանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակին:
«Որոշների համար սա մոռացված հակամարտություն է, մի մասի համար՝ սառեցված, իսկ ոմանք էլ խոսում են պրոքսի պատերազմի մասին: Երկու երկրների միջև ապրիլյան լարվածությունը արժեցավ հարյուրավոր զոհեր, տեղահանված մարդիկ, դատարկված գյուղեր, ավերված բնակարաններ ու դպրոցներ: Դրամատիկ վիճակը հասկանալու համար պետք է մի քանի կիլոմետր այն կողմ շարժվել մայրաքաղաք Ստեփանակերտից՝ ճանապարհները դեպի Թալիշ ու Մարտակերտ իրավիճակի ամենաադեկվատ պատկերներն են»,- գրում է լրագրողը:
Վերջինս անդրադառնում է ապրիլյան իրադարձություններից հետո Մարտակերտում ստեղծված վիճակին և մեջբերում ականազերծման աշխատանքներ իրականացնող բրիտանացի փորձագետի խոսքն այն մասին, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառել է իսրայելական արտադրության կասետային ռումբեր: Լրագրողը նաև անդրադառնում է Մատաղիսում գրանցված ավերածություններին՝ նշելով, որ միայն բախտի բերմամբ, երբ դպրոցի վրա գրադ է ընկել, այնտեղ երեխաներ չեն եղել, փոխարենն ավերվել է դպրոցի շենքը:
«Երրորդ ճանապարհը տանում է դեպի Թալիշ, որն այժմ լի է զինվորական համազգեստ հագած մարդկանցով, որոնց մեջ են նաև հայրենիքի պաշտպանությանն իրենց մասնակցությունը բերած կամավորներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից: Գյուղի բնակիչները Ստեփանակերտ են գնացել: Թալիշում ադրբեջանական զինվորականները երեք ծեր բնակիչների են սպանել՝ կտրելով նրանց ականջները: Գյուղում ամենուր ավերածություններ կան. տանիքներից հրետակոծության հոտ է գալիս, իսկ պատերին՝ արձակված գնդակների հետքեր են»,- գրում է լրագրողը:
Եզրափակելով, լրագրողը գրում է, որ մարդկանց մոտ վախ կա առ այն, որ նոր լայնամասշտաբ պատերազմը դռների հետևում է, ինչպես որ առաջին լայնամասշտաբ պատերազմն էր 90-ականների սկզբում՝ միջազգային հանրության լռության և անտարբերության պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին