Ազգային ժողովում մեկնարկում են բյուջետային քննարկումները
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր մեկնարկում են Հայաստանի 2015 թվականի բյուջեի հաշվետվության քննարկումները:
Նախորդ տարվա բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտների ձևավորում, հարկային և մաքսային քաղաքականություն, ծախսեր, պակասուրդ, կներկայացնի հանրապետության վարչապետը:
Այնուհետև բյուջեի կատարման մասին եզրակացություն կներկայացնի Կենտրոնական բանկը և Վերահսկիչ պալատը:
Հաշվետվության հիմնական ներկայացումից հետո քննարկումենրը կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին