Վերին էշելոններում կան պորտաբույծներ. Թաթուլ Մանասերյան
Օպտիմալացումը ինքնին վատ երևույթ չէ, հատկապես մեքենաների պարկը կրճատելը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Ընդհանրապես, պորտաբույծների թիվը կառավարությունում շատ է: Դա մեքենաներով չէ, որ պետք է սահմանափակվի: Նույն բիզնես կլասով ուղևորությունները, որոնք ուղղակի տուրիստական շրջագայություններ են: Կառավարությունը խսստագույնս հաշվի բոլոր ուղևորությունnերը, հաշվետվություններ պահանջի ցանկացած գործուղման համար: Դրանք պետք է հիմնավորված լինեն»,- նշեց տնտեսագետը:
Ըստ Թ. Մանասերյանի, միջազգային բազմաթիվ համաժողովներում Հայաստանի պատվիրակները պասիվ դիրք են գրավում, կարող են ներկա լինել առաջին օրը, մնացած օրերին՝ ոչ. «Ադրբեջանը, Թուրքիան, այլ պետություններ լրջորեն աշխատում են: Այն հարցերը, որոնք մենք աչքաթող ենք անում, հետո փորձում ենք մեր սխալներն ուղղել, որը շատ ավելի ծանր է նստում մեզ վրա»:
Ըստ նրա, կադրային քաղաքականության մեջ լրջագույն բացթողումներ կան:
«Վերին էշելոններում կան պորտաբույծներ, բացարձակ օգուտ չտվողներ, ավելին՝ ոլորտները ձախողածներ, որոնց մի տեղից մյուսն են տեղափոխում: Սրան պետք է վերջ տրվի, ձախողողներին պետք է պատասխանատվության ենթարկել: Միայն կոռումպացվածները չեն: Նման անորակներից պետք է ազատվել, երիտասարդներին տալ հնարավորություն իրենց իրացնելու, ոչ թե թույլ տալու, որ դուրս գան Հայաստանից»,- ասաց Թ. Մանասերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին