Ոստիկանությունում կրճատումների նոր փուլ է սպասվում
«Հենց այսօր ոստիկանապետից հրահանգ եմ ստացել կրճատումներ կատարելու», -այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Նրա տեղեկացմամբ, հունիսի 1-ից ոստիկանության համակարգում կրճատումների նոր փուլ է սկսվելու:
«Նոր կրճատումներն սկսվելու են հենց ոստիկանապետի աշխատակազմից: Կենտրոնական ապարատը, այնուամենայնիվ, ուռճացված է, ինչքան էլ փորձեցինք կրճատել, բայց չստացվեց», -հավելեց պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին