Սեյրան Օհանյանը` Սամվել Բաբայանի վերադարձի մասին
Հայաստանի Հանրապետության և Արցախի ցանկացած քաղաքացի պետք է փորձի իր փորձն ու ունակությունները ներդնել երկրի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին հարցին:
Լրագրողը հարցին, թե հնարավո՞ր է Բաբայանի փորձն ու ընդունակություններն այս օրերին օգտակար լինեն հայկական կողմի համար, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Եթե կան ցանկացողներ, որ գան իրենց ջանքերը ներդնեն դժվար իրավիճակներում առկա խնդիրները հաղթահարելու համար, կարող են գալ: Ոչ մեկ որևէ մեկին երբեք չի խոչընդոտում»:
Մյուս հարցին, թե Սամվել Բաբայանի հետ այս ժամանակաընթացքում կապի մեջ եղե՞լ է, նախարարը պատասխանեց հակիրճ` «Ոչ»:
Նկատենք, որ այսօր հայտարարություն էր տարածվել Բաբայանի համախոհների կողմից, որով տեղեկացվում էր, որ Սամվել Բաբայանը Ռուսաստանից վերադարձել է Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան