Սեյրան Օհանյան. ՊԲ անձնակազմի տրամադրությունը շատ բարձր է
Մենք մշտական կապի մեջ ենք պաշտպանության բանակի հետ: Կրակոցների թիվը շատ քիչ է: Փորձում են պահպանել հրադադարի ռեժիմը: Այսօր Ավան վարչական շրջանում ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի հանդիսավոր բացումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«ՊԲ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրավիճակը: Մեր համագործակցության և փոխադարձ օգնության շրջանակում շաբաթ օրը եղել եմ ՊԲ առաջնագծում, կարող եմ ասել, որ անձնակազմի տրամադրությունը շատ բարձր է, ստորաբաժանումները պատրաստ են իրենց մարտական խնդիրները կատարել»,-ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան