Հայկական կողմից ամեն ինչն արվել է, որ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը խոցման տակ չգտնվի. Օհանյան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է ադրբեջանական աղբյուրների տարածած տեղեկությունները, թե Հայաստանը այդ երկրի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենք է կիրառել:
«Նման բան չկա, սուտ է: Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենք չի կիրառել», -հայտարարեց Պաշտպանության նախարարը:
Կառավարության ներկայացուցչի պնդմամբ, ադրբեջանական կողմն նախ պետք է պատասխան տա կատարած հանցագործությունների համար, որոնք իրենց բնույթով տեռորիստական էն:
«Այդ երկիրը պետք է պատասխան տա տեռորիստական ահաբեկչական հանցագործությունների կատարման համար: Հայկական կողմից հնարավոր ամեն ինչն արվել է, որ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը խոցման տակ չգտնվի, այդ ամենը հերյուրանքներ են, այդ ամենը սուտ է»,- հավելեց պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան