Գրանցվել է ուժեղ քամու 269 հետևանք
Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 135 տան տանիքի կառուցատարրերի, 72 ծառի, 8 գազի և 2 ջրի խողովակաշարի, 6 գովազդային վահանակի, 2 պատուհանի և 16 էլ սյան (էլ. լարեր) վնասվելու վերաբերյալ ահազանգեր, Արագածոտնի ՄՃԿԿ-ում՝ 4 դեպք (վնասվել են տան տանիքներ), Արարատի ՄՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Արմավիրի ՄՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Կոտայքի ՄՃԿԿ-ում՝ 8 դեպք (1 ծառ, 6 տան և 1 դպրոցի տանիքներ), Գեղարքունիքի ՄՃԿԿ-ում՝ 5 դեպք (2 ծառ, 1 դպրոցի, 1 ավտոտնակի և 1 տան տանիքներ), Լոռու ՄՃԿԿ-ում 1 դեպք (ծառ): Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայոթյունից:
Ժամը 17.00-ից մինչև 18.00-ը Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ:
Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 269 դեպք, որից 241-ը՝ Երևանում, իսկ 28-ը՝ մարզերում:
Հարակից հրապարակումներ`
- Վնասվել է 3 ծառայողական մեքենա, 3 տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
- Քամին Երևանում ծառեր է վայր գցել, տանիքների թիթեղներ տարել
- Սուրենյան. Այս քամիները կարճատև բնույթ են կրում, բայց մեծ վնասներ են տալիս
- Քամու պատճառած վնասները
- Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ շինությունների ներսում