«Ավրորա»-ի» դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա Թուրքիայում
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին արժանացած Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովում, որին մասնակցելու են քաղաքական և մարդասիրական ոլորտների 5000 ներկայացուցիչ: Այս մասին տեղեկանում ենք auroraprize.com կայքից:
Մարգարիտ Բարանկիցեն իր` որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր առաջին հանրային ելույթում խոսելու է այն մասին, թե ինչպես են հակամարտություններից տուժած համայնքները տեղական նախաձեռնությունների միջոցով ուղղակիորեն ազդում մարդասիրական գործում ներգրավվածության վրա՝ փոխելով վերջինիս կանոնները։
Ստամբուլում տեղի ունենալիք երկօրյա գագաթնաժողովի ընթացք Մարգարիտը կմասնակցի «Կենտրոնում մարդիկ են» խորագրով հատուկ նիստին, որի նպատակներն առաջադրելիս ՄԱԿ-ը նշել է. «Գագաթնաժողովը պետք է ընդգծի մարդասիրական ձեռնարկումների տրամաբանության այն մեծ տեղաշարժը, որով մարդասիրական ցանկացած արձագանքի շարժիչ ուժը պիտի դառնա տուժածներին իրական լիազորությունների տրամադրումը»։
Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում 30.000 որբացած երեխաների փրկած Մարգարիտն ապացուցում է, որ անհատը կարող է հազարավոր մարդկանց կյանքում էական դրական փոփոխություն բերել։
Հայաստանում ապրիլի 24-ին Մարգարիտ Բարանկիցեին շնորհվել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, որը տրվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2017թ. «Ավրորա» համաշխարհային մրցանակի առաջադրումը կմեկնարկի հունիսի 1-ին։
Առաջին անգամ կազմակերպվող Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովը, որը նախաձեռնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, տեղի կունենա Թուրքիայում մայիսի 23- 24-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա»-ի դափնեկիրն իր խոսքում հիշեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը
- «Ավրորա»-ի դափնեկիր. Որևէ բան չի կարող հաղթել սիրուն... ոչինչ
- «Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհվեց 30. 000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին