
Սիրիայում նոր ահաբեկչություններ են տեղի ունեցել, կան զոհեր
Սիրիայի երկու քաղաքներում միանգամից մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ: Հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Ինչպես նշվում է, ահաբեկչական պայթյունները որոտացել են Ջաբլա և Տարտուս քաղաքներում: Ահաբեկիչ մահապարտների թիրախներում են եղել հատկապես ավտոկայանները: Վերջին ահաբեկիչ մահապարտն էլ իրեն ամրացված ռումբը պայթեցրել է Ջաբլե քաղաքի շտապ օգնության բաժնում:
«Կան զոհեր և վիրավորներ: Ամենայն հավանականությամբ պայթյուններն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից»,- գործակալությանը հայտնել է Ջաբլայի ավտոկայաններից մեկի աշխատակիցը: