Կարևոր է Չինաստանի հետ համագործակցությունը բազմակողմ ձևաչափով. Թ.Մանասերյան
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարևորում է Չինաստանի հետ համագործակցությունը բազմակողմ ձևաչափով: Համագործակցությունն առավել կարևորվում է Չինաստանի կողմից նախաձեռնված մետաքսի մեծ ճանապարհի համատեքստում:
«Արդեն քառորդ դար է Հայաստանը փորձել են մեկուսացնել ոչ միայն տարածաշրջանային ծրագրերից, նաև հենց մետաքսի մեծ ճանապարհի ծրագրից: Քարտեզներում նույնիսկ մեր հարևաներ երկրները առանձնապես մեծ ցանկություն չունեին տեսնելու Հայաստանին: Այստեղ դա կարող է լուրջ նախադեպ լինել, ճեղքում առաջացնել տարածաշրջանային ծրագրերում, ինչը նշանակում է, որ բացի բազմակողմ ծրագրերից, Հայաստանը պետք է պրոակտիվ քաղաքականության վարի Չինաստանի հետ, անսպառ չինական շուկան օգտագործի Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- ասաց նա:
Ըստ Թ. Մանասերյանի, երկրները, որոնք անգամ ներառված չեն այդ ծրագրում, լրջագույն աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ, իսկ Հայաստանը, իսկապես, հետ է ընկել:
«Հայաստանը որպես դիտորդ մասնակցում է Շանհայան տնտեսական համագործակցությանը, բայց մենք կոնկրետ քայլեր դեռ չենք ձեռնարկել: Եթե ուզում ենք չինական շուկայում մեր գործընկերների հետ ունենալ դինամիկ շփումներ, պետք է ունենալ կոնկրետ հայրենական ապրանքների պահեստներ, քանի որ այստեղից ապրանքը Չինաստան է հասնում 40 օրից ոչ պակաս ժամանակահատվածում: Գործարարները պետության հետ համագործակցաբար՝ պետք է կոնկրետ քայլեր անեն: Ծրագիրը ծրագիր, բայց պետք է ցանկություն ունենանք: Բավական դանդաղոտ ենք դարձել, որն արդարցված չէ»,- ասաց տնտեսագետը:
Խոսելով ԵԱՏՄ-ում Հայաստանի հնարավորությունների մասին, Թ.Մանասերյանն ասաց, որ առայժմ Հայաստանը մեծ ապրանքաշրջանառություն չունի ոչ Ղրղզստանում, ոչ Ղազախստանում, Բելառուսի հետ համեմատաբար շատ է, հիմնական գործընկերը Ռուսաստանն է:
Ըստ նրա, շատ կարևոր է ռազմարդյունաբերական համալիրում Հայաստանի մասնակցությունը, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների մասով, ՌԴ-ում պահանջարկը մեծ է, իսկ այս ոլորտում Հայաստանը բավականին մրցունակ է, առաջընթաց կա, պարտավոր է օգտագործել այդ ներուժը:
Նա ասաց, որ շինարարության բնագավառում պետք է դերակատություն ունենան հայկական մասնագիտացված ընկերությունները:
«Հայաստանը կարող է որոշ չափով այն որմնախորշը գրավել, ինչը թուրքական ընկերություններն ունեին: Այսօր, բարեբախտաբար, Ռուսաստանում շինարարական պատվերները թուրքական ընկերություններին նվազում են»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան