Կոռուպցիայի դեմ պայքարի վերջնաժամկետ չկա. Արմեն Ալավերդյան
«Պատկան մարմինները պարբերաբար անդրադառնում են և որոշակի ցուցանիշներ կան, որոնք խոսում են կոռուպցիայի նվազման մասին: Ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի վերջնաժամկետ չկա», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի պետի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Պաշտոնյայի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքներ հնարավոր կլինի զգալ երկարաժամկետ ժամանակահատվածում:
«Մենք պետք է անպայման կոռուպցիայի առաջացման պատճառները թվարկենք, հետո տեսնենք` դրա ուղղությամբ ինչ է արվում: Եթե պետական կառավարման համակարգը պաշտպանված չէ այն մակարդակի և այն աշխատավարձները չի ստանում, որը հնարավորություն կտա իր անձնական կարիքները բավարարի, այդ ռիսկը անընդհատ լինելու է», -հավելեց Ալավերդյանը:
Դիտարկմանը, թե պաշտոնյաները միլիոնավոր եկամուտներ են հայտարարագրում արդյոք դա նրանց համար քի՞չ է, Ալավերդյանը պատասխանեց.
«Մենք պետք է ուրախ լինենք, որ պաշտոնյաները հայտարարգրում են, որովհետև դա թափանցիկության մասին է խոսում: Ավելի վատ է այն դեպքը, երբ պաշտոնյան միլիոն ունի, բայց ոչինչ չի հայտարարագրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին