Գյումրիում միկրովտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երեքը գիշերը վիրահատվել են
Կեսգիշերին մոտ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը:
ԱԻն արտակարգ ալիք լրատվական կենտրոնից հայտնում են, որ ուղևորներից մեկը՝ ծնվ.1960թ. ծնված Տ. Խ.-ն հիվանդանոց տեղափոխելու ճանապրհին մահացել է:
Վարորդ Ա. Դ.-ն (ծնվ.1989թ.), ուղևորներ Ա. Խ.-ն (ծնվ.1973թ.), Ա. Ս.-ն (ծնվ.1977թ.), Ս. Հ.-ն (ծնվ.1977թ.), Ա. Խ.-ն (ծնվ.1960թ.), Է. Հ.-ն (ծնվ.1988թ.), Ա. (ծնվ.1979թ.) և Ա. (ծնվ.1984թ.) տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ:
Գյումրիի ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Panorama.am-ին հայտնեց, որ տուժածներից երեքը գիշերվա ընթացքում վիրահատվել են: Երկուսի մոտ ուղղվել են հոդախախտումները: Վիրահատության միջոցով կարողացել են վերականգնել մի քաղաքացու ոտքի ամբողջականությունը՝ վերջույթը գրեթե ամպուտացված է եղել:
«Այս պահին ունենք միջին ծանրության և ծանր կայուն վիճակում գտնվող հիվանդներ: Չորսը վերակենդանացման բաժանմունքում են, չորսը՝ վնասվածքաբանական բաժանմունքում»,-ասաց նա:
Բժշկական կենտրոնի փոխտնօրենի խոսքով, այս պահին հետազոտությունները շարունակվում են, ստանում են բուժումներ:
«Ֆորդ տրանզիտ» մակնիշի մարդատար ավտոմեքենայի՝ սյանը հարվածելու հանգամանքները դեռ պարզված չեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում