Հայաստանը նվազ արտաքին պարտք ունեցող երկիր է համարվում. ՀՀ գլխավոր գանձապետ
Հայաստանը շարունակում է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Պաշտոնյայի ներկայացրած տվյալներով, Հայաստանի պետական պարտքը 2015թ. վերջին կազմել է 5 միլիարդ 79 միլիոն ԱՄՆ դոլար կամ 2 տրիլիոն 457 միլիարդ ՀՀ դրամ:
«Դրանից կառավարության պարտավորություններն են 4 միլիարդ 602 միլիոն դոլարը կամ 2 տրիլիոն 226 միլիարդ դրամը: Ընդհանուր պետական պարտքից արտաքին պարտքը կազմել է 4 միլիարդ 317 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ներքինը՝ 761 միլիոն դոլար», -ներկայացրեց Ջանջուղազյանը:
Հայաստանի գլխավոր գանձապետի խոսքով, Հայաստանը նվազ արտաքին պարտք ունեցող երկիր է համարվում, քանզի արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկիր են համարվում այն երկրները, որ որոնց ՀՆԱ-ում արտաքին պարտքի չափը չի հասել 48 տոկոսի, իսկ Հայաստանի մոտ այդ ցուցանիշը 34 տոկոս է:
Այդուհանդերձ, Ջանջուղազյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը գնահատում է պետական պարտքի ռիսկերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան