Նախարարություններում աժեոտաժ է սկսվել, աշխատակիցները ցանկանում են ձեռք բերել վաճառվող մեքենաները. Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու նախարարությունների օպտիմալացված մեքենաների հետ:
«Նախարարություններում անառողջ աժեոտաժ է ստեղծվել օպտիմալացված մեքենաների հետ կապված, քանի որ աշխատակիցները ցանկանում են էժան գնով իրենք գնեն այդ մեքենաները: Ի՞նչ է լինելու, վաճառվելո՞ւ է, թե՞ էժան գնով աշխատակիցներին են վաճառելու», -հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը:
Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց անկեղծ, ասաց, որ տեղյակ չէ. «Շատ անհարմար կլինի՞ որ ասեմ` չգիտենմ: Այս պահին չգիտեմ, չեմ կարող ասել»:
«Անհարմար չէ, սակայն լավ կլիներ այս հարցերին պատասխան տրվեր, քանի որ անհայտ է, թե մեքենաների գումարները ինչ ճակագատագիր են ունենալու: Լավ արեցիք, օպտիմալացրեցիք, եթե իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը դրանով պետք է սկսվեր»:
Ավելի վաղ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ավտոմեքենաների կրճատումը կլինի փուլային եղանակով: Մասնավորապես, առաջին փուլով կկրճատվի 797 մեքենա: Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ առընթեր մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, Փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան