Պաշտպանության նախարար. Թաքցնելու բան չկա
Մարտական գործողությունների ժամանակ զորքերի տեղաշարժեր լինում են, այս մարտական գործողությունների ժամանակ ՊԲ անձնակազամը կատարել է իր խնդիրը: Այսօր Ավան վարչական շրջանում ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի հանդիսավոր բացումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով 800 հա տարածք կորցնելու ու դրանք ամայի որակելու վերաբերյալ հայտարարություններին:
«Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որը որ այսօր գտնվում է ՊԲ ողջ անձնակազմի տվյալ հատվածներում գտնվող ստորաբաժանումների ներքո: Այդ տարածքները ամրագրված են ԼՂՀ-ում, և կարծում եմ, բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կտրվի, որը որ կվերաբերվի նաև այդ տարածքներին»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է կորցրած տարածքները մոռանալու մասին խոսակցություններին, ապա Ս. Օհանյանն ընդգծեց. «Մենք ինչպես չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այնպես էլ, իհարկե, չենք կարող մոռանալ այդ տարածքները: Դրա համար մենք ստեղծել են դիրքային այնպիսի պաշտպանություն, որ վերահսկողության, ազդեցության, կրակային խոցման նախաձեռնության առումով ՊԲ անձնակազմի ձեռքում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին