Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը կանխատեսում է «տնտեսական շոկ»՝ ԵՄ-ից դուրս գալու դեպքում
Եթե Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս գա, ապա մեկ տարով ռեցեսիայի մեջ կսուզի և երկրի տնտեսական աճը կդանդաղի 3,6%-ով: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը՝ ներկայացնելով ԵՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքների վերաբերյալ նախարարության կատարած ուսումնասիրությունը:
BBC-ն գրում է, Օսբորնը նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան կենթարկվի «անհապաղ և խորը» տնտեսական շոկի, որը ինքը կստեղծի:
ԵՄ-ից դուրս գալու որոշման կողմնակիցները նշել են, որ վարչապետի հայտարարությունը կողմնակալ է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին