Հայ խաղաղ բնակիչների և զինծառայողների դեմ ադրբեջանական բռնությունների հարցը պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել. ՄԻՊ
Ապրիլի առաջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների և խաղաղ բնակչության նկատմամբ կիառած բռնություններ կիրառելու հարցն այնպիսի համակարգային հարց է, որ մարդու իրավունքների տեսանկյունից պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հայաստանի օմբուդսմենը կարևորում է միջազգային ատյաններում ներկայացվող փաստաթղթերում այդ հարցի առնչությամբ խնդրանքի ձևակերպումը:
«Կարևորում եմ լրագրողների կողմից այս հարցի բարձրացումը, որքան շատ հստակ խոսվի, դա միայն կօգնի: ԼՂՀ ՄԻՊ-ի միջանկյալ զեկույցը` կոնկրետ փաստերով, նույնպես այս հարցում շատ կարևոր էր, պրոֆեսիոնալ կերպով ներկայացվեց», -հայտարարեց Թաթոյանը` ընդգծելով, որ ԵՎրոպայի խորհրդում իր հանդիպումներում բարձրացվել է փաստը:
Հարցին, թե արդյոք Թաթոյանը տեսնո՞ւմ է հաջողություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կամ Միջազգային քրեական դատարան, Հայաստանի օմբուդսմենը հստակ պատասխան չտվեց և միայն ասաց.
«Ես հրապարակային աղբյուրներից եմ տեղեկացել, որ Եվրոպական դատարան արդեն իսկ գանգատներ ներկայացվել են: Կարծում եմ, դա կարևոր քայլ է, քանի որ Եվրոպական կոնվենցիան հստակ մեխանիզմներ պարունակում է: Ես այս պահին այդ առումով որևէ բան չեմ կարող ասել, պարզապես հրապարակային աղբյուրներից եմ տեղեկացել այդ մասին»:
Նրա պնդմամբ, Եվրոպական դատարանի կամ այլ ատյանների միջոցով պետք է հասնել այդ հարցի քննարկմանը: Բացի այդ ատյաններից, Թաթոյանի խոսքով, պետք է կիրառել նաև միջազգային վերպետական կառույցների հնարավորությունները, ինչպիսին օրինակ, Humman Rights Watch-ը, Amnesty International-ն է:
«Շատ կարևոր է հարցը բարձրացնել ատելության խոսքի ու բռնության քարոզի պայմաններում, որովհետև հիմնական խնդիրն այն է, որ անթույլատրելի է ԵԽ տարածքում քսանմեկերորդ դարում ունենալ մի վիճակ, երբ կարող է նման դաժանություն ունենալ: Այդ դաժանությունները ցույց տվեցին, թե որքան խորն է ատելության խոսքը», -նկատեց Թաթոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները