Մեդվեդևը մտածելու է Այվազովսկու պատկերասրահի դահլիճներից մեկի վերանորոգմանն օգնելու մասին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելել է Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահ և խոստացել, որ կմտածի սրահներից մեկի վերանորոգմանն օգնելու մասին: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Մեդվեդևի համար էքսկուրսիա են կազմակերպել, պատմել նկարչի կյանքի ու արվեստի առանձնահատկությունների մասին:
Ցուցադրությունը տեղակայված է երկու շենքում՝ 19-րդ դարի ճարտարապետության հուշարձաններում՝ Այվազովսկու տանը և նրա քրոջ առանձնատանը:
Նշենք, որ Այվազովսկին իր վաստակած գումարներով 1880 թվականին իր հարազատ Թեոդոսիա քաղաքում բացել էր արվեստի դպրոց և պատկերասրահ: Նկարչի մահից հետո 1990 թվականին պատկերասրահը, կտակի համաձայն, դարձել է քաղաքի սեփականությունը:
2015-ին պատկերասրահ է այցելել 233,3 հազար մարդ:
Նշենք, որ 2017 թ. նշվելու է նկարչի ծննդյան 200 –ամյակը: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է ցուցահանդես: 100 ծովանկարի և 50 գրաֆիկական աշխատանքների շարքում ներկայացվելnւ է մեծանուն հեղինակի տասներկու ստեղծագործություն Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուից:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։
Վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Ազգային պատկերասրահում պահվող Այվազովսկու 12 կտավ ցուցադրվելու է Մոսկվայում
- Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված Տրետյակովյան պատկերասրահը կազմակերպելու է ցուցահանդես
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին