Կփորձենք արագ տեղափոխել Հայաստան. Սեյրան Օհանյանը` ռուսական զենքի մասին
Հայկական կողմն աշխատանքներ է տանում զենք ձեռք բերելու համար Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում փաստաթղթային աշխատանքներն ավարտելու ուղղությամբ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը :
«Մենք աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի որոշ մասն արդեն իսկ կնքված է, խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձևավորված է, աշխատում ենք արագացված տեմպերով: Այդ միջոցների որոշ մասը պատրաստ վիճակում են, կփորձենք արագ տեղափոխել Հայաստան», -հավելեց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք՝ դեռ 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվել էր «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա գումարը վճարելով 10 տարիների ընթացքում: Համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովում վավերացվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին՝ 98 կողմ (1 դեմ, 0 ձեռնպահ) ձայներով:
Վարկային համաձայնագիրը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ռուսական աղբյուրները, նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «Игла-С» զենիթային հրթիռային համակարգեր և դրա հրթիռներ, «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ТОС-1А» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «РПГ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիչներ, «СВД» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Тигр» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն տեղեկություն չի տրամադրում ռուսական կողմից գնված 200 մլն-անոց զենքի մասին
- Սեյրան Օհանյանը՝ ռուսական զենքի ձեռքբերման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին