Չորս օրվա ընթացքում Էվերեստում չորս մարդ է մահացել
Չորս օրվա ընթացքում Էվերեստ լեռան գագաթը բարձրանալու ժամանակ չորս մարդ է մահացել, իսկ երկուսը համարվում են անհետ կորած,- CNN-ին հղում անելով գրում է «Գազետա.ռու»-ն:
1953 թվականից սկսած, երբ առաջին անգամ նվաճել են լեռան գագաթը, Էվերեստում 200 լեռնագնաց է մահացել:
Մայիսի 19-ին մահացել է 25-ամյա լեռնագնաց, ով գտնվում էր 150 մ բարձրության վրա: Իսկ մայիսի 20-ին հաջողված նվաճումից հետո հետդարձի ճանապարհին մահացել է 36-ամյա հոլանդացի էրիկ Առնոլդը: Ըստ աղբյուրի տվյալների՝ նրա մոտ սրտի կաթված է եղել:
Մայիսի 22-ին մահացել է ավստրալիացի Մարիա Ստրայդոմը, ում մոտ լեռնային հիվանդություն է սկսվել: Իսկ մայիսի 23-ին լեռնային հիվանդությունից մահացել է 44-ամյա Սուբաշ Պոլը: Եվս երկու լեռանգնացներ համարվում են անհետ կորած: