Անջելինա Ջոլին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր է դարձել
Հոլիվուդյան դերասանուհի, «Օսկար» մրցանակակիր, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում հրավիրյալ պրոֆեսոր է դարձել: «Գազետա.ռու»-ն գրում է, որ նրա դասախոսությունների կուրսը կսկսվի 2017 թվականից:
2015 թվականին Ջոլին Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ուիլիամ Հեյգի հետ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում կանանց խաղաղության և անվտանգության կենտրոն էր բացել: Հեյգը նույնպես հրավիրյալ դասախոս է դարձել այնտեղ:
Դերասանուհին նշել է, որ նա անհամբերությամբ է սպաում դասավանդման աշխատանքներին: Բացի դրանից Ջոլին հույս ունի ուսանողներից սովորել և նրանց հետ կիսվել տարբեր երկրների կառավարությունների և ՄԱԿ-ի հետ ունեցած աշխատանքի սեփական փորձով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին