Պետք է որոշվի` որ պաշտոնյաները կարող են օգտնվել ծառայողական ավտոմեքենաներից, իսկ ովքեր` ոչ. Արմեն Ալավերդյան
Ծառայողական ավտոմեքենաների կրճատումը նպատակահարմար է, և արդյունքում այդ ավելորդ ավտոմեքենաներից ազատվելով որոշակի ծախսերի տնտեսում կարող է լինել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի պետի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:
«Պետք է ուղղակի որոշենք, թե որ պետական պաշտոնյաները կարող են օգտնվել այդ ծառայողական ավտոմեքենաներից, իսկ ովքեր չեն կարող օգտվել», -հավելեց Ալավերդյանը` պատասխանելով լարգրողների հարցերին:
Հարցին, թե ինչո՞ւ նախկինում նման քայլի չէր գնում կառավարությունը, Ալավերդյանը արձագանքեց. «Այդ հարցը միշտ բարձրացվել է ԱԺ-ի կողմից, որ ուսումնասիրվեն: Բայց քանի որ 2015 թվականը ամփոփվեց, կարծում եմ, որ 2016-ի ընթացքում գնալով այդ ժանապարհով` որոշակի տնտեսումներ կարելի է կատարել»:
Հարակից հրապարակումներ`
- Նախարարություններում աժեոտաժ է սկսվել, աշխատակիցները ցանկանում են ձեռք բերել վաճառվող մեքենաները. Նաիրա Զոհրաբյան
- Կառավարությունը կրճատում է մոտ 797 ծառայողական մեքենա