Երևանում ուժեղ քամուց տուժած 7 քաղաքացիներ տեղափոխվել են բուժհաստատություններ
Երևանում գրանցված ուժեղ քամու հետևանքով 7 հոգի «Շտապ օգնություն» ծառայության միջոցով տեղափոխվել են բուժհաստատություններ: «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ նրանք թեթև վնասվածքներ են ստացել, հիվանդանոցներում ստացել են առաջին օգնությունը:
«Երևի արդեն տանը կլինեն»,- նշեց նա:
Այսօր ժամը 17.00-ից մինչև 18.00-ը Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 269 դեպք, որից 241-ը՝ Երևանում, իսկ 28-ը՝ մարզերում: Վնասվել են տանիքներ, գազի և ջրի խողովակաշարեր, գովազդային վահանակներ, պատուհաններ, էլ սյաներ, արմատախիլ են եղել ծառեր:
Հարակից հրապարակումներ`
- Գրանցվել է ուժեղ քամու 269 հետևանք
- Վնասվել է 3 ծառայողական մեքենա, 3 տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
- Քամին Երևանում ծառեր է վայր գցել, տանիքների թիթեղներ տարել
- Սուրենյան. Այս քամիները կարճատև բնույթ են կրում, բայց մեծ վնասներ են տալիս
- Քամու պատճառած վնասները
- Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ շինությունների ներսում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում