Հիմա Թալիշում անվտանգ է. Սեյրան Օհանյան
Արցախի Թալիշ գյուղում այժմ իրավիճակը անվտանգ է, և համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ մարդիկ վերադառնան իրենց բնակավայր: Այդ մասին այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
Հարցին, թե տեղահանված բնակիչները կարո՞ղ են վերադառնալ իրենց գյուղ, Օհանյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղել ԼՂՀ իշխանություններին:
«Պաշտպանության բանակը այնտեղ ծառայություն է իրականացնում, կրակոցները քիչ են, և այդ ամենը ԼՂՀ ղեկավարությանը հնարավորություն է ստեղծում աշխատել, պայամններ ստեղծել բոլոր տիպի ավերվածությունից հետո, որ ժողովուրդը վերադառնա», -հավելեց Օհանյանը:
Անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գոտում տիրող իրավիճակին, նախարար Օհանյանն ասաց, որ այս օրերին հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է: Նրա խոսքով, կրակոցների թիվը նվազել է:
«Կարծում եմ, որ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմը, Հայաստանի սահմանին կանգնած զինծառայողները, զորամիավորումները տիրապետում են իրավիճակին: Ես եղել եմ Ղարաբաղում, անցել եմ սահմանով, տեսել, որ մարտական ոգին, տրամադրվածությունը, մարտական կարողությունների բարձրացման ուղղությամբ տարվող միջոցառումներն իրականացվում են տեղին»,- հավելեց Սեյրան Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կփորձենք արագ տեղափոխել Հայաստան. Սեյրան Օհանյանը` ռուսական զենքի մասին
- Սեյրան Օհանյանը` Սամվել Բաբայանի վերադարձի մասին
- Հայկական կողմից ամեն ինչն արվել է, որ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը խոցման տակ չգտնվի. Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան