Լաթաքիայի հյուսիսում կատաղի մարտեր են տեղի ունենում. Կառավարական զորքերը հակահարված են տալիս
Սիրիայի Լաթաքիա նահանգի հյուսիսում, Թուրքման լեռան շրջանում անջատողական խմբավորումների ռազմական հարձակումներին աժանի հակահարված է տալիս սիրիական բանակը: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Աղբյուրի տվյալներով՝ այս պահին, կատաղի մարտեր են ընթանում Աս Սարաֆ բնակելի համայնքի մերձակայքում, բաից այդ կառավարական զորքերը հակահարված են հասցնում «Իսլամական պետության» հարձակումներին երկրի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Դեյր Էզ Զոր քաղաքում:
Այսօր ավելի վաղ «Իսլամական պետության» զինյալները ահաբեկչական գործողություններ են կատարել Լաթաքիա նահանգի Ջաբալա քաղաքում և Տարտուսում, որի արդյունքում, տարբեր տվյալների համաձայն կա 130 զոհ:
Նշենք, որ փետրվարի 27-ից Սիրիայում գործում է կրակի դադարեցման ռեժիմ, ինչը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» (Ալ քաիդայի սիրիական ստորաբաժանում) և այլ մյուս խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել են ահաբեկչական խմբավորումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան