Բուլղարացի պատգամավոր. Օսմանյան Թուրքիայի կատարած ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն
«Մենք ճշմարտության մարտիկներ ենք Ցեղասպանության ճանաչման հարցում»,- Երևանում հայտարարել է Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Սիմեոնովը:
Նա ընդգծել է, որ Օսմանյան Թուրքիայի կատարած ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն և պետք է ճանաչվեն:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ, անկախ թուրքական կողմի սպառնալիքներից, ինքը և իր կուսակիցները մշտապես շարունակել են իրենց արդար պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի խորհրդարանին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային ոչնչացումը ճանաչող հայտարարագրի ընդունման և ապրիլի 24-ը զոհերի հիշատակման օր սահմանելու համար` այդ գործընթացում բարձր գնահատելով բուլղարացի պատգամավոր Վալերի Սիմեոնովի և նրա կուսակիցների գործադրած ջանքերը: Նրա գնահատմամբ` հայտարարագրի ընդունումը լրջագույն քայլ էր` աշխարհին ևս մեկ անգամ ասելու, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրության համաձայն՝ հայանպաստ ծավալուն գործունեության և միջխորհրդարանական կապերի ամրապնդման բնագավառում ներդրած ավանդի համար Բուլղարիայի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վալերի Սիմեոնովը պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան