Լևոն Մկրտչյան. Բարձրագույն կրթության ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել
Բարձրագույն կրթության ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել, որպեսզի սոցիալապես անապահովները կարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Գյումրու Օյունջյան վարժարանում Շիրակի մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կարևորել այդ նախագծի հրապարակային քննարկումը:
«Բարձրագույն կրթությունը մատչելի պետք է լինի հասարակության բոլոր շերտերի համար: Դրական միավորներ հավաքած, ֆինանսական հնարավորություն չունեցող դիմորդը պետք է չզրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Դրա համար պետք է կարողանանք փոխել անվճար համակարգը: Դրա համար պետք է կարողանանք տարանջատել միասնական քննություններն անվճար- վճարովի համակարգից: Այդ դեպքում բուհերն էլ պետք է ունենան ավելի ազատ գործելու հնարավորություն»,-նշել է նախարար Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ավագ դպրոցում բացակայությունների շեմը բարձրացվում է
- Լևոն Մկրտչյան. Մեծ հեռանկարներ ունեցող երկիր ենք
- Իմ տպավորությամբ՝ ավագ դպրոցի առաքելությունն ենք շփոթում. Նախարար
- Պետք է այնպես անել, որ դպրոցը ձեռք բերի այն հիմնական դերակատարումը, որի համար ստեղծվել է. Լևոն Մկրտչյան
- Կրթության նախարարությունը պետք է կրթության համակարգի պահակը լինի. Լևոն Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները