Կործանված EgyptAir օդանավի զոհերի մնացորդները վկայում են պայթյունի մասին
EgyptAir ավիափոխադրողի օդանավի կործանման զոհերի մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օդանավում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` գրում է «Ասոշեյթիդ պրես» գործակալությունը:
Հետաքնչական հանձնաժողովի կազմում ներառված և մնացորդներն անձամբ հետազոտած փորձագետներից մեկը հայտարարել է, որ Կահիրե են տեղափոխվել 80 աճյունների մնացորդներ: Բոլոր մնացորդները «փոքր են և նրանց մեջ չկա նույնիսկ մարմնի մեկ ամբողջական մաս, օրինակ` ոտք կամ գլուխ»:
«Տրամաբանական բացատրությունն այն է, որ պայթյուն է տեղի ունեցել: Սակայն ես չեմ կարող ասել, թե ինչն է պայթյունի պատճառ դարձել», - հայտարարել է քրեագետը:
Գործակալությունը նաև հայտնում է, որ պայթուցիկ նյութերի հետքեր դեռևս չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Փարիզիցց Կահիրե թռչող A320 EgyptAir օդանավը Միջերկրական ծովի վրա թռիչքի ընթացքում անհետացել է ռադարների տեսադաշտից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այն կործանվել է:
Հարակից հրապարակումներ`
- Անհետացած EgyptAir-ի օդանավում եղել են 12 երկրների քաղաքացիներ
- Egypt Air-ի օդանավն առևանգողի պայթուցիկով գոտին կեղծ է եղել
- Եգիպտոսում առևանգել են EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը