Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,4%-ով՝ հասնելով 48,11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները նվազել են 0,37%- ով՝ հասնելով բարելի համար 47,9 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում