Իրանում վթարի ենթարկված ինքնաթիռի երկու օդաչուները փրկվել են
Իրանում Միգ-29 մոդելի ինքնաթիռ է վթարի ենթարկվել,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ Միգ-29 մոդելի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վթարի է ենթարկվել Իրանի Համեդան քաղաքի օդանավակայանի շրջակայքում:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի ենթարկված ինքնաթիռի երկու օդաչուները՝ գնդապետ Ալի Գոլիփուրն ու կապիտան Ռուզբե Նազերիանը կարողացել են դուրս գալ ինքնաթիռից. վերջինս սակայն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Սպահանի մոտակայքում ուսումնական վարժանք կատարելիս կործանվել էր ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերին պատկանող ամերիկյան արտադրության F-7 մոդելի ռազմական ինքնաթիռը: