Եվս մի «պանթեոնային» քանդակ Երևանում՝ մարշալ Համազասպ Բաբաջանյան
Արդեն երկու օր է սոցիալական ցանցերում, նաև երևանցիների շրջանում քննարկվում է Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի բրոնզաձույլ արձանը: Արձագանքները հիմնականում բացասական են, մասնավորապես շատերը կարծում եմ, որ Երևանին պետք են ժամանակակից, քաղաքային քանդակներ, միչդեռ այս քանդակն ավելի շատ գերեզմանաքանդակի է նման, բացի այդ թեև արվեստի գործ է, բայց գեղագիտական առումով հաճույք չի պատճառում:
Արձանի քանդագագործն է Համլետ Մատինյանը: Նրա ներկայացմամբ. «Բաբաջանյանը հանճարեղ մարդ է եղել: Արձանը ներկայացնում է հզորության ու հաղթողի հատկանիշները, փորձել եմ առավել լավ ներկայացնել խրոխտ զինվորականի կերպարը»:
Արձանի ճարտարապետն է Միքայել Միսակյանը:
Քանդակագործ Նունե Թումանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Վերջերս բավականին թվով քանդակներ են տեղադրվում, որոնք չեն ընդունվում կամ դժվարությանբ են ընդունվում արվեստասերների և երևանասերների կողմից։ Ես հիմա չեմ ցանկանում խոսել տվյալ հուշարձանի գեղագիտական արժանիքների մասին։ Բայց կասեմ, որ Համլետ Մատինյանին ճանաչում եմ և գնահատում եմ որպես լավ քանդակագործ։ Վանաձորում հայ անվանի նարիչներին նվիրված պուրակային շատ հետաքրքիր քանդակների հեղինակն է։ «Քաղաքային քանդակ» ծրագրին էլ մասնակցել է «մեր մանկութան խաղեր»-ին նվիրված շատ ուշագրավ աշխատանքներով։
Վերջին տարիներին տենդենց է դառել պանթեոնային քանդակներով քաղաքային միջավայրի «հարստացումը», բայց ես հակված չեմ քանդակագործի առանց այն էլ դժվար ու ծանր աշխատանքի քարկոծմանը։
Ուղղակի ուզում եմ պնդել, որ քաղաքում դրվող յուրաքանչյուր քանդակ պիտի գոնե մեկ տարի առաջ հայտարարված մրցույթով լինի։ Եվ ցանկալի է արդար, եթե ուզում ենք լավ արդյունք ունենալ։
Մի հետաքրքիր դիտարկում էլ։ Իմ կարծիքով այս հուշարձանը վերջին ժամանակներում տեղադրված մի շարք արձաններից ամենա-ամենան չի, բայց շատ նման քանդակների հանդեպ աչք փակեցինք։ Տեսնես խի՞»:
ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի կարծիքով, ժամանակակից քանդակը մի քիչ այլ խնդիրներ ունի, պետք է ավելի ժամանակակից ոգով արվեր, ընդհանրացումներն ավելի մեծ լինեին:
«Այս արձանի էսքիզը մեկ տարի առաջ եղել է քաղաքաշինական խորհրդում: Խոսակցություններ եղան, որ մեծն անելու ընթացքում քաղաքաշինական խորհրդի անդամները գնան, տեսնեն, ուշադրության տակ լինի: Բայց այդպես դա չի եղել: Դրանում և հեղինակները, և իշխանությունները, ովքեր աջակցել են տեղադրմանը, թերացել են: Գեղարվեստական խորհուրդը կարող էր աջակցել քանդակագործին շտկել բացթողումները: Ուրվագիծն արդեն իսկ կասկածելի էր»,- ասաց նկարիչը:
Ընդհանուր առմամբ՝ եթե էթիկայի կանոններից ելնելով արվեստագետները մեղմ են քննադատում, ապա սոցցանցերում այս արձանից անցել են մյուսներին էլ ու հեղինակներին այս պահին անխնա «հնձում են»։
Հարակից հրապարակումներ`
- Բաբաջանյանի արձանը ներկայացնում է հզորության ու հաղթողի հատկանիշները. քանդակագործ
- Նունե Թումանյան. Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում
- Նունե Թումանյան. Երևանը զարդարվում է, բայց չի գեղեցկանում…(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան