Պետական բյուջեի հաշվին Տաջիկստան գործուղված պաշտոնյաներն ի՞նչ են սովորել այդ երկրում. «ՀԺ»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ մայիսի 19-21-ը Տաջիկստան են գործուղվել ՀՀ ԱԳ նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության և ՀՀ ԿԸՀ-ի աշխատակիցներ՝ այդ երկրում դիտորդական առաքելության նպատակով:
Տաջիկստանում այդ օրերին անց էին կացվում սահմանադրական ընտրություններ: Միջազգային հանրությունը կոշտ գնահատական է տվել այդ «ընտրություններին», որի արդյունքում Տաջիկստանի գործող նախագահ Էմոմալի Ռախմոնը ըստ էության դառնում է թագավոր՝ նրա «ընտրվելու» ժամկետները այլևս չեն սահմանափակվում:
«Պետական բյուջեի հաշվին Տաջիկստան գործուղված մեր պաշտոնյաները, իհարկե, քվեարկության ժամանակ ոչ մի խախտում չեն հայտնաբերել և դա պարզ էր բոլորովին մինչև «ընտրությունները»: Հարցն այն է, թե արդյոք դրանում համոզվելու համար մեր բյուջեի հաշվին պե՞տք է մարդ գործուղել այդ գերժողովրդական երկիր»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան