Մեր նպատակը մեր աշխատանքը վերաիմաստավորելն է. Դավիթ Հարությունյան
Այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը կառավարության աշխատակազմիղ ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչ նկատի ուներ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արդյոք խոսքը ֆիզիկական կրճատումների մասի՞ն է:
«Թե՞ այդուհանդերձ, կարող է վերաիմաստավորվել աշխատակազմի փորձառությունները և ներկայիս պահանջներին համահունչ դարձնել»,-հարցրեց պատգամավորը:
Դավիթ Հարությունյանն ի պատասխան նկատեց, որ խոսել հասարակ կրճատումների մոտեցման մասին, ճիշտ չէ:
«Ուղղակի ծանրաբեռնել այն աշխատողներին, որ կան, իհարկե, տեղին չէ, խոսքը շատ ավելի խորը գործընթացի մասին է: Խոսքը չի վերաբերում մարդկային ռեսուրսների կրճատմանը, խոսքը վերաբերում է այն նոր խնդիրներին, այն նոր մարտահրավերներին մեր առջև դրված են: Մեր նպատակը մեր աշխատանքը վերաիմաստավորելն է, ինչը հեշտ խնդիր չէ»,- հավելեց կառավարության ներկայացուցիչը:
Պատգամավոր Խոսրով Հարությանն իր արձագանքման ժամանակ նկատեց, թե կարևոր է, որ այդ գործընթացը չի դառնա մեծաբանակ կրճատման գործընթաց, ինչը հանրության շրջանակներում նման կերպ է ընկալվում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան