Կառավարության որոշումների թիվը կկրճատվի
«Մենք ուսումնասիրել ենք և պարզել, որ կառավարությունը շատ է որոշումներ ընդունում և այժմ մտածում ենք էապես կրճատել դրանց թիվը», -այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Առաջիկա մեկ տարվա ընթացքում կառավարությունում մտադիր են դրանց թիվը կրճատել չորս անգամ:
«Մեկ տրավա ընթացքում փորձելու ենք հասնել այն ռազմավարական ուղղությանը, որ այդ որոշումները կրճատվեն մոտ չորս անգամ: Կառավարության միջին վարչության ծանրաբեռնվածությունը շատ մեծ է: Յուրաքնաչյուր որոշման նախագիծ երկար ճանապարհ է անցնում մինչև կառավարության նիստում դառնում է որոշում, իսկ դրա վրա լուրջ ռեսուրսներ են ծախսվում», -հայտարարեց Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան