Մանվել Գրիգորյանը` դիրքերի կորստի մասին
«Երկու օր առաջ 1740 մարդ վերադարձել է սահմանից, էսօր էլ ես եմ 113 մարդու հետ ես վերջնականապես վերադարձա» -այսօր Երկրապահ կամավորականների միության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մեկնել էր առաջնագիծ:
Նրա խոսքով, սահմանին ճիշտ է, համեմատաբար հանգիստ է, բայց ամեն անգամ հակառակորդը կրակում է:
«Բայց դա իրանց մշտական թուլությունն ա, կրակում են: Հարձակողական, նվաճողական իրավիճակ չկա: Իրանք էլ ինչ-որ մի տեղ հասկացան, որ եթե ուժով խոսեն մեծ հակահարված կստանան», -ասաց գեներալ Գրիգորյանը:
Անդրադառնալով դիրքերի կորստի մասին հայտարարություններին, Գրիգորյանն ասաց.
«Պատերազմը ոչ սկսվել, ոչ էլ ավարտվել ա, Էդ ընթացքում մենք էլ ենք շատ դիրքերի փոփոխություններ տվել: Մի քանի տարի առաջ երևի կիմանաք, մրցում էր դիրքերի` մենք կարում էինք դիրքերը առաջ տալ, գնալ: Ուղղակի մի բարձրունք կա` Լելե Թեփեր, որը 93-ին մենք էինք ազատագրել, սա իրոք, խշխող, վտանգավոր բարձրունք ա ու այս պահին իրանց ձեռն ա: Ու մեծ հնարավորություններ կան դրանք հետ վերցնելու:
Միգուցե սխալ այս պահին վերցնելը, որովհետև էդքան զոհ տվեցինք ու պետք չէ նորից զոհեր տալ: Բայց պետք ա հարմարեցվի, վերցվի: Ու կհարմարացնեն, կվերցնեն, որովհետև դա գիտակցում են բոլորը` զինվորից, սպայից սկսած»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ստացվել, որ այդ բարձունքը հայտնվել է հակառակորդի ձեռքին, Գրիգորյանն ասաց. «Ստացվել ա, ինչ ասես, այդ օրը 14 զինվորով երկու հարյուր գրոհայինի դեմ են կռվել: Շատ ուժեղ զարկով են խփել մերոնք»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան