Հնարավոր է պետական մարմիններ միավորվեն. Դավիթ Հարությունյան
«Հաջորդ քայլը շուտ մի սպասեք», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե կառավարության օպտիմալացումից հետո ո՞րն է լինելու հաջորդ քայլը:
Առայժմ, ըստ Հարությունյանի, կարևոր քայլը պետական մարմինների լիազորությունների վերանայումն է, պետական մարմինների քանակի կրճատումը: Պաշտոնյան շտապեց հանգստացնել, որ պետական մարմինների կրճատումը չի ենթադրում աշխատողների կրճատում:
«Կարող են մարմիններ միավորվել, բայց խնդիրը խոշորացնելը չէ, կարելի է խոշորացնել, հետո բաժանել, խոշորացնել, բաժանել, բայց ոչ մի էական բան չփոխել: Կարևոր խնդիրը լիազորումն է և կառավարության գործունեության բեռնաթափումը: Այս երկու խնդիրներն է, որ պետք է լուծվեն և դրա վրա մենք հատուկ աշխատանք ենք տանում», -հավելեց Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության մեքենաները կվաճառվեն դասական աճուրդով. Դավիթ Հարությունյան
- Մեր նպատակը մեր աշխատանքը վերաիմաստավորելն է. Դավիթ Հարությունյան